|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանում ապրիլի 17-ից ժամը 12։00-ից մինչև արտակարգ դրության ավարտը` ներառյալ ապրիլի 21-ը, կարգելվի թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը։ Նման որոշում ընդունվել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի Կոորդինացիոն խորհրդի կողմից. այս մասին հայտնում է apsny.ge կայքը։
Որոշումը չի վերաբերվի բեռնափոխադրող մեքենաներին։
«Ցանկանում եմ ընդգծել, որ մթերային խանութները, դեղատները և այլ բոլոր օբյեկտները, որոնք մինչ այս աշխատել են, շարունակելու են գործել, կշարունակվի նաև առաքման ծառայությունների աշխատանքը», - հայտարարել է երկրի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին։
Բացի այդ, վաղվանից Վրաստանում բժշկական դիմակների կրումը փակ տարածություններում կդառնա պարտադիր։ Այս որոշման իրականացման պատասխանատվությունը կստանձնեն իրավաբանական անձինք՝ փակ տարածությունների սեփականատերերը։ Կարգադրության խախտման համար սահմանվել է 15 հազար լարի տուգանք։