|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Ացախի տեղեկատվական շտաբից Yerkir.am-ին հայտնում են, որ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չվտանգեն:
Նշենք, որ Արցախի առողջապահության նախարարության տվյալներով վերջին օրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են եղել, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: