կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 12:25
Արցախ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 220 նոր դեպք. վարակվածների թվում կան երեխաներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 220 նոր դեպք. վարակվածների թվում կան երեխաներ

Արցախում փետրվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 220 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1087-ի:  

Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք:

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ: Մեկ օրում արվել է 428 թեստավորում: 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4144 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1087 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 20 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: