կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-13 17:25
Իրավական

Հովհաննես Խուդոյանը Աննա Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ հաղորդում կարող է ներկայացնել

Հովհաննես Խուդոյանը Աննա Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ հաղորդում կարող է ներկայացնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը դիմում է հասցեագրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանին։

Դիմումը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Խնդրում եմ ստորեւ համարակալված հարցադրումներին պատասխանել առավել հստակ եւ նույն համարակալմամբ․

1. Կոնկրետ ո՞ր օրն է Ձեզ հայտնի դարձել, որ տիկին Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչեւ ապրիլի 16-ը:

2. Ի՞նչ եղանակով է ստացվել այդ տեղեկությունը:

3. Մինչեւ սույն դիմումը ստանալը Դուք կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձ կատարե՞լ է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձայն է արդյոք, որ բացակայության հիմքերը /առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը/ ներկայացվեն պարոն Քոչարյանի պաշտպաններին:

4. Սույն դիմումը ստանալու պահից մինչեւ պատասխան ներկայացնելու պահը Դուք կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձ կատարե՞լ է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձայն է արդյոք, որ բացակայության հիմքերը /առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը/ ներկայացվեն պարոն Քոչարյանի պաշտպաններին:

5. Արդյոք 2-րդ եւ կամ 3-րդ հարցում նշված գործողությունների արդյունքում տիկին Դանիբեկյանը տվել է իր համաձայնությունը:

6. Համաձայնության բացակայության դեպքում՝ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվել տիկին Դանիբեկյանը տեղեկատվություն տրամադրելուց

7. Արդյոք իրականությանը համապատասխանում է համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ տիկին Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:

8. Եթե այո, երբ է Ձեզ կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցչի հայտնի դարձել այդ տեղեկությունը

Խնդրում եմ ներկայացված հարցերին պատասխանել հնարավորին սեղմ ժամկետում՝ էլեկտրոնային եղանակով, քանի որ այդ պատասխաններն անհրաժեշտ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար»։