Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու 977 հաստատված դեպք. ֆեսյբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ օրվանից մինչեւ այս պահը 30 նոր դեպք ենք ունեցել: Այս պահին մեր ակտիվ դեպքերը, երբ հիվանդները գտնվում են հիվանդանոցներում, մոտ 750-ի կարգի է: Այս պահի դրությամբ ունենք 13 մահ: Մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, իսկ հիվանդների միջին տարիքը 42: Այս վիճակագրությունը նույնպես հաստատում է, որ կորոնավիրուսը առանձնապես վտանգավոր է բարձր տարիքի քաղաքացիների համար»,- ասաց վարչապետը` նաև նշելով, որ իր ներկայացրած թվերը տարբերվում են:
Ի դեպ, առողջապահության նախարարության կայքում այսօր առավոտյան տեղադրված տվյալները չկան, նորն էլ դեռ չի տեղադրվել:
Լրացում` վարչապետի ելույթից որոշ ժամանակ անց նախարարության կայքում տեղադրվեցին ճշգրտված տվյալները` 967 վարակված: Թիվը փոխեց նաև Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: