Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասների, կառավարության ցուցաբերած աջակցության և առհասարակ տնտեսության ներկայիս վիճակի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցից մի հատված.
«Եկել է գոտիները ձգելու ժամանակը»
- Ձեր կարծիքով, նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված, ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա։
-Իսկապես բարդ հարց է, քանի որ կարող են լինել համավարակի տարածման և զարգացման ամենատարբեր սցենարները։ Այս փուլում մեր կառավարությունը պետք է անցնի ճգնաժամային կառավարման։ Մարտի 23-ին ՀՅԴ Գերագույն Մարմինը հրապարակեց ճգնաժամային կառավարման առաջարկությունների փաթեթ և փոխանցեց կառավարությանը։ Այն իր մեջ ներառում է շուրջ հիսուն առաջարկներ, որոնց մի մասից կառավարությունը սկսել է օգտվել։ Մինչդեռ այն ավելի արագ արդյունքներ կտա, եթե կիրառվի ամբողջական և միաժամանակ։ Իսկ դա ենթադրում է նաև բյուջե 2020-ի արմատական վերանայում՝ իր թե՜ եկամուտների, թե՜ ծախոսերի առումով։ Արդեն ՊԵԿ նախագահ պարոն Անանյանը հայտարարել է, որ կունենանք հարկային եկամուտների թերակատարում։ Սա իրականություն է, ավարտին է մոտենում հաշվետու տարվա առաջին եռամսյակը, և այս իմաստով նրա կանխատեսումները կարող են ճիշտ լինել։ Հատուկ պետք է նշեմ, որ եկամուտների բացակայության պայմաններում պետք է անցնենք ձախ ծախսերի խնայողական ռեժիմի: Եկել է գոտիները ձգելու ժամանակը, այս փուլում առաջարկել ենք դադարեցնել պարգևատրումները, վերանայել բարձր վճարվող աշխատավարձերը, սկսել պրոցոս՝ պարտադիր կուտակային մասնահանումները դադարեցնելու համար, պետական պարտքի սպասարկման համար ինտենսիվ բանակցություններ վարել, վերակառուցել դրանք։ Դադարեցնել այն ծրագրեի ֆինանսավորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն, դադարեցնել մրցույթների իրականացումը՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք վերաբերում են արտակարգ դրության պայմանների ապահովմանը։ Մենք դեռևս չգիտենք, թե ուր կհադցնի մեր երկրին ու ժողովրդին այդ համավարակը, պետք է մտածենք պարենային անվտանգության մասին։ Մեր ժողովրդին պետք է կարողանանք պահել, մինչև վիճակը լավանա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։