Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուրջ կասկածներ է հարուցվում, որ իրավապահ համակարգին զուգահեռ ստեղծվում է «մտքի ոստիկանություն», այն էլ` դեռևա չսափրված տղաների ղեկավարությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.
«Երբ մեր հեռահաղորդակցության գաղտնիությունը սահմանափակվում է ԱԱԾ-ի կողմից, այնուամենայնիվ գիտենք, որ գործ ունենք պետության անվտանգության ամրապնդմամբ շահագրգիռ մարմնի և անձանց հետ, որտեղ ծառայություն են կատարում սպաները, որոնք էլ մեծ փորձառություն և գաղտնապահության բեռ ունեն ուսերին ամրացված ուսադիրներում: Անկախ այն փաստից, որ գործողությունը մեզ դուր չի գալիս, որ երբեք էլ ուրախ չենք լինելու հսկվելու թիրախ դառնալու համար, այնուամենայնիվ ենթագիտակցորեն մի բամ մեզ հուսադրում է, որ մյուս կողմում ՀՀ սպան է կանգնած:
Հեռահաղորդակցության տեխնոլոգիաներով արտակարգ ու աննախադեպ հսկողությունը, որն ԱԺ-ն կընդունի, մի շատ վտանգավոր կարգավորում ունի: Դրանով թույլ է տրվելու կառավարության կողմից հիմնադրած իրավաբանական անձի ձեռքերով հսկողության առնել մեր անձնական տվյալները, անձնական անձեռնմխելությունն ու հեռահաղորդակցության գաղտնիությունը:
Նշված կարգավորումից ակնհայտ է դառնում, որ հսկողությունն իրականացվելու է ոչ թե իրավապահ համակարգի կողմից, այլ ինչ-որ քաղաքացիական անձանց (դժվար չէ կռահել, որ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն է լինելու) կողմից: Այս հանգամանքը մտահոգիչ է առնվազն այն փաստով, որ քաղաքացիական անձինք չունեն այդ ծավալի գաղտնի տվյալների հետ աժխատելու ոչ փորձ և ոչ էլ գիտելիքներ, առավել ևս՝ սպայի պարտականություններ:
Այս օրենքով հնարավորություն է տրվում հատուկ համակարգը ԱԱԾ-ից բացի ունենալ այդ ՓԲԸ-ում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ առնվազն հավատ չեն ներշնչում պնդումները, թե այն օգտագործվելու է միայն արտակարգ դրության ժամանակ, իսկ հավաքագրված տվյալները հետագայում ոչնչացվելու են:
Որքան էլ չվստահենք իրավապահ մարմիններին, շատ ավելի չենք վստահում քաղաքացիկան «իրավապահներին»:
Այսպիսով լուրջ կասկածներ է հարուցվում, որ իրավապահ համակարգին զուգահեռ ստեղծվում է «մտքի ոստիկանություն», այն էլ` դեռևա չսափրված տղաների ղեկավարությամբ»: