կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-27 18:39
Առանց Կատեգորիա

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 329 վարկվածներից 151-ը Երեւանից են

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 329 վարկվածներից 151-ը Երեւանից են

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից քանիսը որ մարզից են. հայտնում է Yerkir.am-ը:

Այս պահի դրությամբ 329 վարկվածներից 151-ը Երեւանից է, ինչը կազմում է վարակվածների շուրջ 46 տոկոսը:

Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ վարակվածների թիվը 57 է, իսկ Արարատի մարզում՝ 56:

4-րդ տեղում Արմավիրն է (52 պացիենտ), հաջորդում են Շիրակը (5), Արագածոտնի մարզը (4), իսկ Լոռիում եւ Սյունիքում գրանցվել է 2-ական պացիենտ:

Տավուշում, Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել:

Նշենք, որ Yerkir.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ մարտի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 329 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 1625 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 300 անձ:

Ապաքինվել է 28 անձ: Մեկ պացիենտ մահացել է: