Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 190 է։
Հիշեցնենք, որ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 160 դեպք։
Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում․ կա շուրջ 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։
Կորոնավիրուսով վարակվելու 136 հաստատված դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ։
Հիշեցնենք, որ վարակով պայմանավորված երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել։
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`