կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-03-20 22:09
Հասարակություն

ՀՀ զիված ուժերում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. Սահակ Օհանյան

ՀՀ զիված ուժերում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. Սահակ Օհանյան

ՀՀ զիված ուժերում այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԶՈՒ-ի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Օհանյանը տեղեկացրեց, որ փետրվարի 25 –ի խորհրդակցությունից հետո ԶՈԻ-ը անցել է խիստ հակահամաճարակային իրավիճակում գործող ռեժիմի. «Բոլոր միավորումներում, զորամիավորումներում, զորամասերում բժշկական ծառայությունն անցավ ուժեղացված աշխատանքային ռեժիմի և ի լրումն զինված ուժերում կատարվող միջոցառումների՝ կրկնապատկվեցին այն ջանքերը, որը ամենօրյա ռեժիմում իրականացնում էր բժշկական ծառայությունը»:

Տևական ժամանակ է, ինչ բժշկական անձնակազմը ևս աշխատում է բավականին խիստ ռեժիմով, հավաստիացրեց գնդապետ Օհանյանը:

 «Ներկա իրավիճակը մեզ համար զորավարժության է նման, այս պայմանները մեզ համար մոտեցված են պատերազմական իրավիճակին»,- ասաց նա:

Ավելի վաղ Զիված ուժերից հայտնել էին, որ արգելվել են ժամկետային զինծառայողների արձակուրդների տրամադրումը և թույլատրվել է միայն օրենքով սահմանված արձակուրդի մեկ տեսակ, որը  մեր մերձավորների  մահվան կամ հարսանիքների կապակցությամբ է: