կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 14:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 պատգամավորների հանդեպ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել․ Ասպրամ Կրպեյանի, Թադևոս Ավետիսյանի, Մխիթար Զաքարյանի

ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորների՝ Ասպրամ Կրպեյանի, Թադևոս Ավետիսյանի և Մխիթար Զաքարյանի հանդեպ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ոստիկանները ամենաբիրտ ուժը կիրառելով, մարդկանց կարտոֆիլի պարկի տեղ դրած, այս թուրքահպատակների հրամանները կատարելով, խցկում էին ավտոբուսների մեջ ու տեղափոխում։ Մենք պարալիզացնելու ենք ու օր առաջ ազատվենք այս թուրքահպատակ, հանցագործ վարչախմբից, որը բացի իր սեփական աթոռից որևէ այլ բանի մասին չի մտածում»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։

Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով մարդիկ, մինչդեռ  այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ, չի բացառվում՝ օլիգարխների թիկնազորի անդամներ:

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանյութում․