կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 11:08
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Քաղաքացիներն ու պաշտոնյաները Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այցելում են «Եռաբլուր»

Այսօր՝ մարտի 5-ին, հայ ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ու մի շարք քաղաքացիներ, ավանդույթի համաձայն, այցելել են Եռբալուր պանթեոն. հայտնում է Yerkir.am-ը:

Այս պահին Եռաբլուրում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Վազգեն Սարգսյանն եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին:

Իրադարձություններին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.