Փոխարժեքներ
15 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն արդեն համաձայնության են եկել Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ։ Ես իհարկե փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց մի քանի բան ակնհայտ է, որ այնտեղ խոսք անգամ չկա Արցախի մասին, խոսք անգամ չկա արցախահայության իրենց տները վերադառնալու իրավունքի մասին․ խոսք չկա մեր գերիների, պատանդների ազատարձակման մասին, նույնիսկ խոսք չկա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Հիմա եթե գիտենք, որ սրանք այդ փաստաթղթում գոյություն չունեն․ անկախ դրանից, թե բովանդակությունն ինչ է, կարելի է արդեն ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է։ Բայց ես այդ բովանդակությունից ուզում եմ մի հարցի անդրադառնալ, որ գոյություն ունի այնտեղ, որովհետև և ՀՀ ԱԳ նախարարը և վարչապետը դա հաստատել են, որ Հայաստանը զիջել է վերջին պահին, ընդունել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փախադարձաբար հետ են կանչում միջազգային դատական ատյաններից բոլոր հայցերը։ Ես ծանոթ եմ մի հայցի մասին, որը ես կարծում եմ, որ Ադրբեջանի հիմնական նպատակն էր դրա չեղարկումը։ Այդ մի որոշումն Ադրբեջանի համար մեծ գլխացավանք էր, դա 17 նոյեմբեր 2023թվականի արդարադատության միջազգային դատարանի որոշումն է, որտեղ պարտադրվում է Ադրբեջանին ապահովել, թույլ տալ արցախահայությանն ապահով և անվտանգ վերադառնալ իրենց հայրենիքը, իրենց տները։ Դա դատարանի որոշմամբ պարտադրվում էր Ադրբեջանին, և հավատացեք սա Ադրբեջանի համար մինչև հիմա եղել է գլխացավանք և Ադրբեջանը գիտի, որ ապագայում էլ շարունակելու է լինել իր համար մեծ գլխացավանք»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։