Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի պետական համալսարանի խորհրդի նիստում, այսօր՝ փետրվարի 21-ին, քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը. հայտնում է Yerkir.am-ը:
Հիշեցնենք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դուրս են գալիս բուհերում պարտադիր դասավանդվող առարկաների շարքից:
Օրենքն առավել մանրամասն՝ այստեղ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ օրենքի փոփոխության առնչությամբ բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՅԴ Հայաստանի երիտասարադական միության անդամները՝ պահանջելով օրենքի վերանայում, այն է՝ Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների բուհական ծրագրով պարտադիր դասավանդում:
ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունում, մասնավորապես, նշվում էր.
«Վերահաստատելով հանուն առաջադեմ և ազգային արժեհամակարգի վրա հիմնված հասարակություն ունենալու պայքարում մեր վճռականությունը՝ ստորև ներկայացնում ենք մեր պահանջները.
1․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում արդիական պահանջներից և ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում և հրապարակում։
2․ Կրթության, գիտության, մշակույթի և սպարտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։
Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումն` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:
3․ Ապահովելով «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։
«Հայոց լեզու» առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ «Հայոց պատմություն» առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձևավորել քննական մտածողություն և սեփական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։
4․Ապահովելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ և հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։
5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։
Ձեռնամուխ լինել բուհերի իրական ակադեմիական ազատության և կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու բուհ-գիտություն-աշխատաշուկա կապը:
Նախագծում պետք է որոշակի լինի նաև Գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային ակադեմիայի դերը:
6. Այս փոփոխությունների կարևորությունը անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:
Մեր գործողությունները շարունակելու են բխել վերը նշված պահանջների կյանքի կոչման հրամայականի տրամաբանությունից»:
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.