|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սիրիայի Հասեկե նահանգում ամերիկացի զինծառայողները վիճաբանության մեջ են մտել տեղի բնակչության հետ և կրակ բացել, որի հետևանքով զոհվել է 14-ամյա տղա, վիրավորվել ևս 1 մարդ: Այս մասին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը:
Հայտնի է, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ երթուղուց շեղված ԱՄՆ ԶՈՒ զորասյունը փետրվարի 12-ին Հասեկեի Հարբաթ-Համո շրջանում կանգնեցվել է կառավարական ստորաբաժանման զինվորների կողմից:
Ըստ Բորենկովի՝ հակամարտության հետագա սրացումը հաջողվել է կանխել շնորհիվ դեպքի վայր հասած ռուս զինծառայողների, որոնք օգնել են դուրս բերել ԱՄՆ ԶՈՒ զորասյունը: