կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-14 11:21
Հասարակություն

Սյունիքում մարտական հենակետերից մեկում կրակոցների հետևանքով պահեստազորային է մահացել, ևս մեկ հոգի վիրավոր է. shamshyan.com

Սյունիքում մարտական հենակետերից մեկում կրակոցների հետևանքով պահեստազորային է մահացել, ևս մեկ հոգի վիրավոր է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզում մարտական հենակետերից Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով մեկ պահեստազորային մահացել է, մեկ հոգի էլ հրազենային վնասվածքներ է ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մկրտիչ Հ.-ն է, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ս.-ն։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ռազմական ոստիկանության և կայազորի քննչական վարչության քննիչները արդեն պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կա կասկածյալ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել  պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: