կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-22 20:24
Իրավական

Արմավիրում դանակահարության հետևանքով 22-ամյա տղա է մահացել

Մարտի 21-ին՝ ժամը 21-ն անց 55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Ախտորոշվել է «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող» վերք։ Հոսպիտալացվելուց երկու ժամ անց 22-ամյա Նարեկ Պողոսյանը մահացավ։ 

Հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Սկսվեցին հետախուզական ծավալուն միջոցառումներ, որոնք տևեցին ողջ գիշեր։ Ժամերի ընթացքում Արմավիրի ոստիկանները պարզեցին, որ Արմավիր գյուղում Նարեկ Պողոսյանն ու Վաղինակ Մարտիրոսյանը վիճել են, և այդ ընթացքում 19-ամյա Մարտիրոսյանը դանակով մի քանի անգամ հարվածել է Պողոսյանին։ 

Կասկածյալին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ քրեական հետախույզները կապվեցին նրա հետ՝ բացատրական աշխատանքներ իրականացնելու։ Արդյունքում՝ մարտի լույս 22-ի գիշերը Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին ու ձերբակալվեց։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում։