|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայում Կապադովկիա այցելած 10 չինացի զբոսաշրջիկ և 2 թուրք հոսպիտալացվել են կորոնավիրուսով վարակման կասկածանքով. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հաղորդում է Աքսարայ նահանգի նահագնգապետ Ալի Մանթըն՝ զբոսաշրջիկներից մեկի մոտ հայտաբերվել է համաճարակի ախտանիշ, որից հետո, անվտանգության նկատառումներով բերման է ենթարկվել նաև 9 զբոսաշրջիկ և նրանց զբոսավարն ու վարորդը:
Նրանց անալիզներն ուղարկվել են երկրի Առողջապահության նախարարություն: Մինչև պատասխան ստանալը նրանք պետք է պահվեն հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում: