|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Երկրի առաջին փոխվարչապետ Կարմեն Կալվոն տեղափոխվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկը, քանի որ հնարավոր է՝ վերջինս կորանովիրուսով է վարակվել: Նա թեստ է հանձնել, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն. գրում է Reuters-ը՝ կառավարության հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ ավելի վաղ Իսպանիայի կառավարության երկու անդամների՝ տարածքային քաղաքականության նախարար Կարոլինա Դարիասի և հավասարության հարցերով նախարար Իրենե Մոնտերոյի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:
Միևնույն ժամանակ Իսպանիայի թագուհի Լետիցիան գտնվում է մեկուսացման մեջ. նա մարտի սկզբին Մոնտերոյի հետ մասնակցել էր մի միջոցառման։
Հավելվում է նաև, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի մոտ: