կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 23:15
Արցախ

Արցախում կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 10 քաղաքացու փորձանմուշների արդյունքը բացասական է

Արցախում կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 10 քաղաքացու փորձանմուշների արդյունքը բացասական է

Արցախի տեղեկատվական շտաբից Yerkir.am-ին հայտնում են, որ համաձայն երկրի Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են: