կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 16:43
Տարածաշրջան

Թիֆլիսում կորոնավիրուսի կասկածով ևս 11 մարդ է հոսպիտալացվել

Թիֆլիսում կորոնավիրուսի կասկածով ևս 11 մարդ է հոսպիտալացվել

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան երեկ հայտարարություն է տարածել այն մասին՝ ևս 11 մարդ է հոսպիտալացվել. հայտնում է Yerkir.am-ը՝ apsny.ge-ին հղումով:

Նրա պնդմամբ՝ հիվանդների թիվը մեկուսացված բաժանմունքում հասել է 21-ի: 11-ից 5-ն արդեն լաբորատոր հետազոտությունների են ենթարկվել, բայց նրանց մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Մնացյալի բժշկական հետազոտությունների պատասխանները պետք է հայտնի դառնան այսօր առավոտյան: 

Փետրվարի 28-ի ժամը 10.03-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 83.389 դեպք, որից 2858-ը՝ մահվան, և 36.569-ը՝ առողջացման:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին: