|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վրացական «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունն ու աջակիցները Թբիլիսիում գտնվող ԱՄՆ դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել: Նրանք պահանջում են երկրում գործող ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և ԱՄՆ Միջազգային հարցերով ազգային-ժողովրդավարական ինստիտուտի գործունեության կասեցումը, որոնք երկրում իրականացնում են տարբեր տեսակի սոցիոլոգիական հետազոտություններ. այս մասին, ըստ Yerkir.am-ի, ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը դուրս բերել մեր երկրից NDI-ն և IRI-ն: Մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք: Ոչ-ոք իրավունք չունի արհեստականորեն փոխել մեր կարծիքը, մեր կարգուկանոնը, իրականությունը», - նշված է հայտարարության մեջ:
Կուսակցության ներկայացուցիչների համոզմամբ այդ և նմանատիպ կառույցների հետազոտությունները կեղծված են և տարածում են ապատեղեկատվություն:
Նշենք նաև, ամերիկացի քաղաքական գործիչ, 2008 թ. նախագահի թեկնածու Ջոն Մքքեյնի կողմից ղեկավարվող կազմակերպությունը ստանում է ֆինանսական աջակցություն միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» ֆոնդից: