կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-30 22:19
Տնտեսական

6 ժամով արգելել մի քանի սուպերմարկետների գործունեությունը. պարետ

6 ժամով արգելել մի քանի սուպերմարկետների գործունեությունը. պարետ

Պարետը որոշել է արտակարգ դրության պայմաններում մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալում արգելել 6 ժամով: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է պարետի որոշումից, որում նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N2298-L որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի' 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի N219 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 29.03.2020թ. N 637-Ա և 30.03.2020թ. N 670-Ա, N 672-Ա, N 673-Ա և N 674-Ա հրամանների հիման վրա 30.03.2020 թվականին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները'

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը'

1) «Արման Գալստյան» ՍՊԸ' ք. Երևան, Արշակունյաց պողոտա 46.

2) «Գավիթ Խաչատրյան» Ա/Ձ' ք. Երևան, Արշակունյաց պողոտա 30/1.

3) «Գևորգ Խեչումյան» Ա/Ձ' ք. Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք.

4) «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ' ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7.

5) Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»' ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին' ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին' ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: