Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արարատի անասնաբույծները եւ մսավաճառներն այս պահին հանդիպում են մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, քննարկելու այս տարվա հունվարի 15–ից ուժի մեջ մտած կառավարության որոշումը, որով պարտադիր է սպանդանոցային մորթը։
Գյուղացիների խոսքով՝ իրենք պատրաստ չեն անցնելու սպանդանոցային մորթին եւ դա իրենց համար հավելյալ ծախս է, ինչի հետեւանքով կարող են զրկվել ապրուստի միջոցից։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա անասունի՝ սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
Հիշեցնենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացրել կառավարության շենքի առջեւ, պահանջելով վերանայել այդ որոշումը։ Երեկ ցույցի մասնակիցները մի քանի րոպեով փակել են մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան, այնուհետեւ կառավարությունից որեւէ արձագանք չստանալով՝ կոչ են արել բոլոր անասնապահներին փակել ճանապարհները։
Այսօր վաղ առավոտից ցուցարարները Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ճանապարհներ են փակել։ Արարատում փողոց փակած բնակիչների հետ հանդիպման եկած մարզպետ Գարիկ Սարգսյանը բնակիչներին հորդորել է բացել ճանապարհը, խոստանալով՝ մարզպետարանում հանդիպել եւ քննարկել այս հարցը։