|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Vstrokax.net կայքը եզակի լուսանկար է հրապարակել Հայաստանի առաջին հանրապետության տարիներին վերաբերող: Լուսանկարում պատկերված է 1919 թ. ԱՄՆ մեկնող հայկական պատվիրակությունը:
Լուսանկարի ներքևում ձախից Ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյանն է (ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի նախապապը), Մեծ Բրիտանյայում Հայաստանի դեսպան Հակոբ Բագրատունին, վարչապետ Հովհաննես Քաջազնունին, զորավար Անդրանիկ Օզանյանը, խորհրդարանի անդամ Աբրահամ Տեր-Հակոբյանը:
Վերևում ձախից աջ՝ Հարություն Փիրալյան, գյույղատնտեսական հարցերով պատվիրակության անդամ Միքայել Տեր-Պողոյանը, կապիտան Սուրեն Մելիքյան, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն (Փաստրմաճյան), ռազմական պատվիրակության ղեկավար գնդապետ Հայկ Բոնապարտյանը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունից հետո Հայաստանի առաջին հանրապետության համար այդ դժվար ժամանակներում, երբ փախստականներով լի երկրում չկար սնունդ, Քաջազնունու պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ պարենավորման հարցը լուծելու համար, ինչը, որ հաջողությամբ կատարվեց: ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերվեց Հայաստան: