|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան հայտարարություն է տարածել այն մասին, որ Փարիզում կայանալիք նորմանդական գագաթնաժողովի շրջանակում բացառված չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը. ըստ Yerkir.am-ի՝ գրում է korrespondent.net-ը:
«Ես այն կարծիքին եմ, որ այդ իրավիճակը կարող է ինքնաբուխ ստեղծվել: Հիշեք Մինսկը, թե ինչպես անցան բանակցություններն այնտեղ 2015 թվականին: Բանակցությունների ժամանակ ձևաչափն անընդհատ փոխվում էր, մեկ այսպես էին հանդիպում, մեկ՝ այնպես: Այդ ամենը նախօրոք պլանավորված չէր»,- պարզաբանել է Կուլեբան ու ավելացրել, որ եթե Ուկրաինայի շահերից բխի այդպիսի հանդիպման անցկացումը, ապա այն կանցկացվի:
«Ինչ վերաբերում է Զելենսկիի և Պուտինի հանդիպմանը, ապա քառակողմ գագաթնաժողովը շատ ճկուն ձևաչափ է: Անշուշտ, գոյություն ունի նաև արարողակարգային մաս, բայց հնարավոր է անհրաժեշտության պարագայում դրանից դուրս գալ: Մենք մի բան չենք անի գագաթնաժողովում, այն է՝ մենք թույլ չենք տա Ռուսաստանից մեր գործընկերներին ստեղծել, թե Զելենսկին ինչ-որ բան է պայմանավորվում Պուտինի հետ մեր դաշնակիցների թիկունքում»,- վստահեցրել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշել էր, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը՝ միևնույն ժամանակ անդրադառնալով նաև այն թեմաներին, որոնց մասին պատրաստվում է բարձրացնել այդ հանդիպմանը: