Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Նորմանդական ձևաչափով» փարիզյան գագաթաժողովի շրջանակում դեկտեմբերի 9-ին երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերի խոսքերին հղումով:
«Այս պահի դրությամբ, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00) նախատեսված է երկկողմ կարճատև հանդիպում Պուտինի հետ, իսկ 15:30-ին՝ Զելենսկիի: 16:00-ին կլինի աշխատանքային նիստ, իսկ 19:00-ին՝ մամուլի ասուլիս»,-ասել է Դեմմերը:
Նշվում է՝ այնուամենայնի Դեմմերը չի կարողացել հստակեցնել՝ ինչ թեմաներ են քննարկելու Մերկելն ու Պուտինը:
«Ես չեմ կարող առաջ ընկնել իրադարձություններից»,-պարզաբանել է նա՝ հավելելով, որ «քննարկման ենթակա հարցերի շրջանակը բավական լայն է»:
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 4-ին Մերկելն ասել էր, որ պատրաստվում է բարձրացնել օգոստոսի վերջին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հարցը: Միևնույն ժամանակ Գերմանիայի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ չի բացառում Ռուսաստանի պետական կառույցների առնչությունն այդ սպանությանը:
Անդրադառնալով հարցին, թե Բեռլինն ինչ ակնկալիքներ ունի գագաթաժողովից՝ Դեմմերն ասել է, որ կառավարությունը խաղաղ գործընթացի շրջանակում նոր իմպուլսի և հետագա քայլերի շուրջ համաձայնության ակնկալիքներ ունի: