Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մեկնի Մոսկվա՝ բանակցելու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, Դոնբասի շփման խմբի կիևյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ռեզնիկովը:
Կիևը Ռուսաստանը պաշտոնապես համարում է «ագրեսոր երկիր» և պնդում, որ Դոնբասում կան ռուսական զորքեր: Ռեզնիկովի խոսքով՝ Զելենսկին կարող է Պուտինի հետ խոսել առաջին հերթին Դոնբասում պատերազմի ավարտի, ապա հետո միայն երկկողմ հարաբերությունների վերականգնման մասին: Բայց այդպիսի հանդիպում, ըստ նրա, չի կարող տեղի ունենալ Մոսկվայում:
«Պատերազմի տարիներին մայրաքաղաք մեկնել՝ ագրեսոր երկրի ներկայացուցիչ հանդիսացող անձի հետ հանդիպելու, դա ինձ թվում է բավականին տարօրինակ առաջարկ»,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետը:
Նրա կարծիքով՝ եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա այն պետք է տեղի ունենա «Նորմանդական ձևաչափով»՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին հայտնել է Զելենսկին, բայց՝ Դոնբասում։ Դրանից հետո ՌԴ նախագահը նույնպես հայտնել էր, որ պատրաստ է հանդիպման՝ Մոսկվայում։