Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության խորհրդարանում ընթանում են 2020թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները` ըստ Yerkir.am-ի հայտնում է aparaj.am-ը:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին կայացած ԱՀ արտաքին գործերի նախարարության եւ տեղեկատվության ոլորտի ֆինանսավորման շուրջ քննարկումներն առիթ էին Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Իշխանյանի եւ Ռիտա Մնացականյանի կողմից՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու շուրջ հարցադրումներն ուղղելու:
Դավիթ Իշխանյանի մտահոգությունը միջպետական հարաբերությունների զարգացմանն էր վերաբերում: Հարցին ի պատասխան ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին շրջանում աշխատանքներ են տարվում եւ արդեն իսկ որոշակի արդյունքներ են գրանցվել տնտեսական ոլորտում:
«Ներկա փուլում երկու երկրների միջեւ համագործակցությունը հիմնականում տնտեսական ուղղությամբ է: Սակայն ԱՀ մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախարարության հետ միասնաբար նախատեսում ենք գալիք տարվա վերջին Շուշիի պարսկական մզկիթի տարածքում ստեղծել հայ-իրանական գիտամշակութային կենտրոն, որն իր ներդրումն է ունենալու հարաբերությունների զարգացման տեսանկյունից»,- մասնավորապես ասել է Մասիս Մայիլյանը:
Ռիտա Մնացականյանի հարցադրումը վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Իրանում հակաարցախյան քարոզչության ընդլայնման շուրջ էր: Պատգամավորի խոսքով՝ հաղորդաշարերի միջոցով Արցախը որպես ագրեսոր ներկայացնելու Ադրբեջանի լոբբիին անհրաժեշտ է հակադարձել պարսկերեն հաղորդաշարերով՝ Արցախյան հարցը բարձրացնելու եւ ներկայացնելու համար:
ԱԳՆ նախարարը ողջունել է պատգամավորի առաջարկը՝ նշելով, որ այն հնարավոր կլինի կազմակերպել Իրանում առկա քարոզչական այլ աղբյուրների միջոցով: Իսկ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել եւ հնարավորությունների շրջանակում նյութեր տրամադրել: