Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանի պատգամավորներին 21 օր ժամանակ է տվել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար՝ այն բանից հետո, երբ դա անելու հարցում անհաջողության մատնվեցին «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը եւ վարչապետ Բինյամին Նեթանյահուն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Երուսաղեմի իր նստավայրում հատուկ արարողության ժամանակ նախագահը պաշտոնապես Կնեսետի խոսնակ Յուլյա Էդելշտեյնին հայտնել է, որ ո՛չ Նեթանյահուին, ո՛չ Գանցին չհաջողվեց ձևավորել նախարարների կաբինետ, ուստի այժմ այդ խնդիրը դրվում Է Կնեսետի պատգամավորների վրա:
«Դա նշանակում Է, որ, օրենքի համաձայն, սկսած այսօրվանից, 21 օրվա ընթացքում հաջորդ կառավարության ձեւավորման որոշումը դրվում է Կնեսետի պատգամավորների վրա… Դա լուրջ փորձության ժամանակ է Իսրայել պետության համար: Հիշյալ 21 օրվա ընթացքում դուք չեք ներկայացնելու ձեր դաշինքներն ու կուսակցությունները, դուք պատասխանատու եք լինելու ձեր խղճի առջեւ, ձեզ հարկ կլինի պատասխանել միայն մեկ հարցի՝ ո՞րն է իմ պարտքն Իսրայել պետության հանդեպ»,- մանրամասնել է նախագահը Երուսաղեմի իր նստավայրում կայացած հատուկ արարողության ընթացքում, որին ներկա է եղել նաև Կնեսետի խոսնակը:
Իսրայելի համար պատմականորեն աննախադեպ է այն իրադրությունը, երբ կառավարություն կազմելու իրավունքն անցել է Կնեսետի պատգամավորներին: