|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Շաբաթ առավոտյան մի խումբ զինված անհայտ անձինք հրազենի գործադրմամբ հարձակվել են տեղի մուսուլման համայնքի անդամներին տեղափոխող ավտոբուսների շարասյան վրա: Նրանք մեկնում էին` Շրի Լանկայի նախագահի ընտրություններին մասնակցելու, հայտնում են ոստիկանությունից:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան հատվածում ընտրատեղամասերի բացումից քիչ առաջ:
Ճանապարհային բլոկներ տեղադրելով՝ չարագործները հարձակվել են հարյուրից ավելի ավտոբուսներից կազմված շարասյան վրա: Նրանք նաև քարեր են նետել մուսուլմանների վրա և այրել անվադողերը՝ թույլ չտալով մեքենաներին հասնել նախանշված վայրը:
Նախնական տվյալով՝ զոհեր և վիրավորներ չկան:
Շրի Լանկայում նոյեմբերի 16-ին անցկացվում են նախագահի ընտրություններ: