Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Շրի Լանկային` այնտեղ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որի հետևանքով հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորներ եղան:
«Խորապես ցնցված ենք Շրի Լանկայում տեղի ունեցած սարսափելի իրողությամբ։ Հարյուրավոր անմեղ մարդիկ դաժանորեն սպանվեցին այս Սուրբ օրը։ Մենք դատապարտում ենք այդ հարձակումները՝ մեր խոր կարեկցանքը հայտնելով տուժածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթելով արագ ապաքինում»-ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը: