Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արդեն նորացվել, արդիականացվել է ճաշարանների 38-40 տոկոսը. ԱԺ-ում բյուջետային քննարկումների ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ըստ Yerkir.am-ի, հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ զինված ուժերում կենցաղային պայմանների բարելավման, մասնավորապես՝ ճաշարանների արդիականացման թեմային:
«Մեր առջև դրված պլանն այսպիսին է՝ 2020 թվականին պետք է ավարտենք այդ ուղղությամբ նախաձեռնված բոլոր գործողություններն ու անցնենք սահմանագծին տեղակայված զորամասերի ճաշարանների արդիականացման աշխատանքներին»,- նշեց նախարարը:
Ըստ նրա՝ թեև ՀՀ-ում զինված ուժերը երբեք տեղում չեն դոփել, սակայն զինծառայողների կենցաղի, նյութատեխնիակական ապահովման և սպառազինության բարելավման ուղղությամբ տեմպերը նկատելիորեն արագացել են: Դավիթ Տոնոյանի վստահեցրեց՝ իրականում ՀՀ զինված ուժերում բավականին կարճ ժամանակահատվածում մեծ ծավալով փոփոխություններ են իրականացվել: