Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ինտենսիվ աշխատանք է ծրագրում Հայոց ցեղասպանության ճանաչման 150-րդ բանաձևը Սենատում շուտափույթ ներկայացնելու և քվեարկելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի հանձնախմբի տնօրեն Արմեն Սահակյանը:
«Սենատում 150-րդ բանաձևը ներկայացվել է այս տարվա ապրիլին։ Այս պահի դրությամբ բանաձևն ունի Սենատի 21 անդամի ուղղակի աջակցություն։ Աշխատանքներ են տարվում այս թիվը մեծացնելու ուղղությամբ և շուտափույթ կերպով ներկայացնելու Սենատի լիագումար նիստին քվեարկության համար։ Գործընթացային տեսանկյունից Սենատը տարբերվում է Ներկայացուցիչների պալատից և ժամկետների մասով էլ դեռևս անորոշ է. դժվար է ասել, թե երբ այն կներկայացվի քվեարկության»,-նշեց Արմեն Սահակյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյոիր կայքում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։