Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վալերիյ Օսիպյանը երեկ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից հրաժարական տվեց և ժամեր անց նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
Ոստիկանության պետի պաշտոնից անհասկանալի ու չմեկնաբանված պատճառներով հրաժարական տված մարդուն մեկ այլ պաշտոնի նշանակելն առնվազն տարակուսելի է։ Եթե ոստիկանության պետն այդքան լավ էր կատարում իր պարտականությունները և խնդիր չուներ վարչապետի հետ, ուրեմն ինչո՞ւ վարչապետն ամեն ինչ չարեց, որ նա մնա իր պաշտոնում, իսկ եթե դա այդպես չէ, ի՞նչ պատճառով է Վալերի Օսիպյանը նշանակվում վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։
Տրամաբանական պատասխանը, թերևս, մեկն է. վարչապետն իրեն ավելի մոտ է ցանկանում պահել Վալերիյ Օսիպյանին։ Ինչո՞ւ, ի՞նչ ինֆորմացիայի է տիրապետում արդեն նախկին ոստիկանապետը, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նրան հեռու պահել իրենից, բաց թողնել։ Այստեղ, թերևս, տեղին է հիշել, թե ինչ խոսակցություններ էին պտտվում Օսիպյանի՝ ոստիկանության պետի պաշտոնում անակնկալ նշանակման օրերին, որոնց առանցքում այն մտայնությունն էր, թե Նիկոլ Փաշինյանն ու Վալերիյ Օսիպյանն ավելի վաղ արդեն իսկ հետագայի համար պայմանավորվածություններ ունեին։