|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Տեղեկացրել էինք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ընտրությունների արդյունքները:
Հարցին, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա իրեն բաժին հասած ձայներով, Մուկուչյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքը, սակայն դա դեռ վերջնականը չէ: «Մեր ներկայացրած պատկերը նախնական տվյալներ են, որոնք ստացված են էլեկտրոնային եղանակով, այսինքն` տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները բերվում են տարածքային ընտրական հանձնաժողովներ, մուտք են արվում համակարգիչներ և էլեկտրոնային եղանակով կարդում ենք: Իսկ հետո կստանանք թղթային արձանագրությունները, ուսումնասիրություններ կանենք, և նոր միայն վերջնական արդյունքի ամփոփում կլինի: Իսկ նախնական տվյալներով` մանդատների բաշխում Ընտրական օրենսգիրքը չի նախատեսնում. ամեն ինչն` իր ժամանակին»,- ասաց Մուկուչյանը:
Հարցին, թե, այնուամենայնիվ, մանդատների քանակը ե՞րբ հայտնի կլինի, պատասխանեց` կիրակի օրը: