|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այն ուղիղ եթերով հեռարձակվել է վարչապետի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջով:
«Նախ և առաջ ուզում եմ, որ մեր քննարկումը սկսենք մինչև 18 տարեկանների առողջապահական խնդիրներից: Մենք ասել ենք, որ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները վճարվելու են պետական բյուջեից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ ծրագիրը մշակման փուլում է, և բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է հստակեցվեն:
Նման ձևաչափով աշխատանքային քննարկումը երրորդն է: Նախկինում այսպիսի հանդիպումներ են անցկացվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: