կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-02 13:01
Արցախ

Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ստեփանակերտում մասնակցել են ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ստեփանակերտում մասնակցել են ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

Արցախի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նախագահ Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Միջոցառումներին մասնակցել են ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից և հյուրեր արտերկրից: