|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի օգոստոսի 8-ին անցկացված նիստը նախագահել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգում Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի հստակեցումն էր:
Զեկույցներով հանդես են եկել ոլորտային պատասխանատուները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Տոնական միջոցառումներն ընդգրկելու են Ստեփանակերտն ու շրջանները: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է սահմանված կարգով ավարտել նախապատրաստական աշխատանքները՝ ապահովելով Արցախի հանրապետության հռչակման հերթական տարեդարձի միջոցառումների կազմակերպման ու անցկացման բարձր նշաձողը: