կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-24 10:29
Հասարակություն

Փաշինյանն իր կադրային քաղաքականությամբ հեղափոխությունը տանում է կրախի. «Իրավունք»

Փաշինյանն իր կադրային քաղաքականությամբ հեղափոխությունը տանում է կրախի. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրել է. Ինչո՞ւ իշխանափոխությունից հետո ժողովրդի սպասե­լիքները չարդարացան, ինչից են դժգոհ համայնքապետները։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ինտրիգների և այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք» թերթը զրուցել է Արարատի մարզի Այգեստան համայնքի համայնքապետ Սոկրատ Հովսեփյանի հետ։ 

«Ես իմ ծննդյան օրվանից եղել եմ ընդդիմադիր, միշտ մի նպատակ եմ ունեցել ծա­ռայել հայրենիքին, ծառայել ժողովրդին։ Որովհետև, եթե մենք հիշենք, թե ինչպես էինք փառաբանում Բրեժնևին, Լենինին, եւ վերջում ինչ եղավ, ամեն ինչ պարզ է դառնում։ Նույնն էր, երբ ժողովուրդը գո­ռում էր Լևոն-Լևոն, ու ընդամենը մեկ տարի հետո պատերին գրում էին. «Լե–ւոն, ես քո սենցը, Լեւոն, քո նենցը...»։  Այսինքն՝ այն ժամանակ Լևոնի հանդեպ ժողովրդի սերն ավելի մեծ էր, քան այսօր Նիկոլի հանդեպ, բայց... 

Հիմա վերադառնանք մեր օրերին, ես չեմ կարող ասել, որ հեղափոխությունը ոչինչ չի տվել, շատ բան է փոխել, բայց այսօր հեղափոխության գլխավերևում կանգնած մեկ մարդը՝ Փաշինյանը, ով իր կադրային քաղաքականությամբ հեղա­փոխությունը տանում է կրախի։ Օրի­նակ, իմ նկատմամբ անցյալ տարի երկու քրեական գործ հարուցեցին, և այդ եր­կու գործն էլ ութ ամիս քննելուց հետո, հանցադեպի բացակայության փաստով կարճվեցին։ Եվ այդ ամենի կազմակեր­պիչը, իմ խորին համոզմամբ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր։ Եկավ Պապիկյանի հետ ինձ մոտ, ասաց՝ ապ­րես, ամեն ինչ նորմալ է քեզ մոտ, գերա­զանց է, որ էսքան գործեր ես արել։ Մեկ էլ մի ամիս հետո սկսեց ինտրիգներ սար­քել, ինչ է՝ իր կնոջ հորաքրոջ փեսան ու­զում էր դառնալ գյուղապետ, և դրա հա­մար էլ կազմակերպեցին իմ դեմ, այսպես ասած, բոլոլան»։

Հարցին, թե այսինքն, մարզում շարունակում են ծանոթ-բարեկամ կապերն ամրանալ, նա պատասխանել է. «Վերջերս «Իմ քայլը» խմբակցությու­նում քննարկել են մարզպետների հար­ցը, թե ինչու նրանք էֆեկտիվ չեն աշխա­տում։ Գարիկ Սարգսյանն ասել էր, որ գյուղապետները չեն ենթարկվում իրեն։ Ինչպե՞ս կարող են գյուղապետները քեզ ենթարկվել, երբ դու եկածդ օրվանից սկսեցիր ինտրիգներ հյուսել գյուղապետների նկատմամբ։ Քանի՞ գյուղապետների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Ու էսքանից հետո ես պետք է էդ մարդուն հարգե՞մ։ Մենակ նրա համա՞ր, որ ճանապարհ է փակել ու դարձել մարզպետ։ Ճանապարհ փակելը չի նշանակում, որ դու քո գիտելիքներով էդ մարզի մարզպետի պաշտոնին արժա­նի մարդ էիր։ Իսկ մարզպետ-գյուղապետ հարցը լուծվում է օրենքով, և ոչ թե կա­մայականություններով։ Ես՝ որպես նոր Հայաստանի քաղաքացի, իմ մաշկի վրա չեմ զգում հեղափո­խության բերած փոփոխությունները։ Նո­րից ծանոթ-խնամի, նորից ուժային կա­ռույցների ազդեցություն և այլն։ Ես հարց եմ ուզում տալ մեր հարգելի վարչապետին՝ ինչո՞ւ հեղափոխության առա­ջին օրերի նման ժողովրդի հետ անկեղծ չեք, ինչո՞ւ է այդ անկեղծությունը մարել։ Ինչո՞ւ չեք ասում, թե որքան գումար է հավաքվել Ձեր կնոջ հիմնադրամում, և ովքեր են նվիրատուները։ Ի՞նչ է նշանա­կում, թե մեզ համար միևնույնն է, թե ով է նվիրում։ Փաստորեն այսօր կաշառա­տուն, ով հիմնադրամին տալիս է երկրից թալանածը, հանգիստ կաշին փրկում է։ Սա անընդունելի է, սա ժողովուրդը չի ընդունում»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: