Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ:
Նախարար Ալ-Մուհեյրին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների խնդիրներին նվիրված համաժողովներին մասնակցելու համար։ Նշելով, որ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը (COP28) 2023թ տեղի է ունենալու ԱՄԷ-ում, նա ներկայացրել է կլիմայական փոփոխություններին դիմագրավելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իր երկրի կողմից նախատեսվող մի շարք քայլեր։
Նախագահ Սարգսյանը և նախարարը քննարկել են կայուն զարգացում ապահովող մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության ընդլայնմանը, համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր: