Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ մայրաքաղաքը խուճապի մեջ էր՝ հոսանքի անջատումներ էին ամենուրեք։ Մինչ մարդիկ խուճապահար էին, քանի որ անգամ մետրոն էր հոսանքազրկվել, հեռուստատեսությունն ու լուսացույցերն էին անջատվել, լուր տարածվեց, որ խոշոր էներգետիկ վթար է Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ-երում, անջատվել է Հրազդանի 5-րդ բլոկը, ապա՝ Երեւանի ՋԷԿ-ը։
Պարզվեց՝ 22 տարի Հայաստանում նման մեծ վթար չէր եղել, եւ պաշտոնապես հայտարարվեց․ պատճառն այն է, որ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետեւանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը»։ Հետո հայտարարեցին, որ լարումը համակարգում ընկել է, եւ փորձում են մաս-մաս վերականգնել մայրաքաղաքի հոսանքամատակարարումը։ Եվ միայն Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը զգուշորեն խոստովանեց, որ «Հայաստանի էներգահամակարգն ունի նոր խորքային լուծումների կարիք։ Ենթակառուցվածքների մոտ 40%-ը 40 տարի չի վերազինվել», ինչից ակնհայտ դարձավ, որ երեկվա վթարն այնքան էլ անմեղ բան չէ, եւ ոչ մի երաշխիք չկա, որ չի կրկնվի։
Ավելի հոռետեսները մի շարք փաստեր դրեցին կողք կողքի՝ Սեւանի կանաչելը, նախօրեին Զոդի կամրջի ողբերգական վթարը, որոնք առաջին հայացքից իրար հետ ոչ մի առնչություն չունեցող երեւույթներ են, բայց միանգամայն հնարավոր է, որ վատ կառավարման, պետության առաջ ծագած խնդիրները չհասկանալու եւ լուծել չկարողանալու հետեւանք են։ Ի վերջո, կառավարությունը պետք է գոնե ընկալի խնդիրները եւ հասկանա դրանց պատճառները։ Մինչդեռ ո՛չ Սեւանի կանաչելու պատճառներն են բացահայտված, ո՛չ մահվան «գազելները» փոխելու եւ ուղեւորների փոխադրումն անվտանգ դարձնելու խնդիրն է դրված։ Էլ չենք խոսում էներգետիկ անվտանգության մասին»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: