|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Անհայտ անձինք այս գիշեր Աթենքում ինքնաձիգներից կրակ են բացել «Նոր ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակի ուղղությամբ: Ոստիկանության տվյալներով` հարձակվողների թիրախը եղել է երկրի գործող վարչապետ Անտոնիոս Սամարասի աշխատասենյակը. տեղեկացնում է РБК-ն:
Ոստիկանները դեպքի վայրում 9 գնդակի հետք են գտել: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Առավոտյան հայտնաբերվել է նաեւ այրված ավտոմեքենա. դրանով էին հանցագործները փախել դեպքի վայրից:
Վարչապետի մամուլի քարտուղարն արդեն հանդես է եկել հայտարարությամբ: Նրա խոսքերով` կրակոցներն ուղղված են եղել հունական ժողովրդավարության դեմ:
Ոչ մի կազմակերպություն դեռեւս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: