կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-21 19:09
Հասարակություն

Հայաստանում գիլյոտին չի լինելու. Արարատ Միրզոյան

Հայաստանում գիլյոտին չի լինելու. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խոսելով դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության անվստահության մասին, որպես դեղատոմս առաջարկեց վեթինգի ինստիտուտի ներդրումը։

«Հասարակության որոշ շրջանակներ ակնկալում են, որ, օրինակ, Հանրապետության հրապարակում, ինչպես ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում, կդրվի մի հսկայական սարք, որը ստեղծողի անունով կկոչվի գիլյոտին, և բոլոր նրանք, ովքեր դուր չեն գա այս կամ այն քաղաքական շրջանակներին, ենթադրաբար նաև՝ քաղաքական մեծամասնությանը, կբերվեն այդ հրապարակ ու կանցկացվեն գիլյոտինի միջով, ասես վեթինգի միջով։ Իհարկե, ՀՀ-ում այսպիսի բան տեղի չի ունենալու և վերջ», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նրա հավաստմամբ Հայաստանում դատական իշխանության առողջացման գործընթացն իրականացվելու է բացառապես օրինականության, սահմանադրականության, իրավունքի գերակայության և ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։
Իսկ վեթինգը պետք է լինի մշտապես, քանի որ, ըստ նրա, այն դատարանների ու դատվորների անաչառությունն ապահովող գործընթաց է։