կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-17 13:30
Տարածաշրջան

Հայաստանը և Թուրքիան միմյանց ընդառաջ են գնացել. Haqqin.az

Հայաստանը և Թուրքիան միմյանց ընդառաջ են գնացել. Haqqin.az

Բավականին անսպասելի կերպով Թուրքիան և Հայաստանը սկսել են ինչ-որ քայլեր ձեռնարկել միմյանց ընդառաջ: Նախ` թուրքական իշխանությունները թույլատրեցին հայկական Luys TV-ին հեռարձակվել այդ երկրում, այնուհետև Թուրքիա է այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը` Իշխան Զաքարյանի գլխավորությամբ. գրում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Պարբերականը նշում է, որ, չնայած «մերձեցնող պահերին», օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է հայերին ցեղասպանության թեմայով և ասել է, որ եթե իրենք վստահ են իրենց ճշմարիտ լինելու մեջ, թող ընդունեն համատեղ աշխատանքային խոմբ ստեղծելու առաջարկը:

Չնայած դրան, ըստ կայքի, հայ-թուրքական հարաբերություններում որոշակի շարժ  նկատելի  է, և այդ թեմայով կայքը զրույցել է թուրք քաղաքագետ Քըսըմ Սոյլուի հետ: «Թուրքիան երբեք չի գնա Երևանի հետ հարաբերությունների միակողմանի վերականգնմանը, քանի դեռ չի կարգավորվել ԼՂ  հակամարտությունը»,- ասել է նա` միևնույն ժամանակ նշելով, որ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ` որպես հարևան երկրի:

«Սակայն Հայաստանը Թուրքիային աներևակայելի պահանջներ է ներկայացնում, ինչը համաձայնության համար տեղ չի թողնում»,- հավելել է Սոյլուն:

Պարբերականը նշում է, որ Անկարան  իր քայլերով ուղերձ է հղել, թե պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը, նաև հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո հայտարարել է, որ պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների: «Սակայն կկատարի՞ հայկական կողմը իր խոստումը»,- եզրափակում է պարբերականը: