Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում են նոր վարչության ձեւավորման, քասթինգի աշխատանքները։ «Հավաքվում ենք ամեն երեկո՝ գրասենյակում, այսպես ասած` փրայմերիզների, ունկնդրում մեր գործընկերների ելույթները, որոնք պետք է 40 րոպեից չանցնեն, գնահատում ենք դրանք, կարծիքներ հայտնում, երբեմն էլ վարչության նիստեր ենք հրավիրում»:
Հի՞ն կազմով: «Այո»: Ի՞նչ հարցեր եք քննարկում։ «Տարբեր․ վերջին շրջանում՝ անցումային արդարադատության, ԲԴԽ, ՍԴ, ներքաղաքական»: Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցումային արդարադատության խորհրդարանական կուրացիան դրված է Լիլիթ Մակունցի վրա։ «Հա, մենք էլ փոքր-ինչ զարմացանք, որովհետեւ «դասական» առումով մշակույթն է Լիլիթի մեջ. միգուցե` մնացածներիս չեն վստահում, դրա համար»:
Իսկ ճի՞շտ է, որ վարչության նիստերից մեկում սորոսականների թեւը, որոնցից շատերն են մասնակցում քասթինգին, շատ կոշտ, Փաշինյանի առջեւ դրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարցը, ասել, որ իրենք չեն վստահում նրան, եւ շատ ուղիղ պահանջել վերջինիս աշխատանքային նպատակահարմարության խնդիրը վերանայել։ Փաշինյանը ոչինչ չի ասել, ինչը շատ է ոգեւորել սորոսականներին, վերջիններս էլ ավելի են առաջացել` դնելով ուրիշների հրաժարականի հարցը։
«Չեմ պատասխանի այդ հարցին»: Ու հատկապես դրանից հետո է Դանիել Իոաննիսյանը սկսել աջ ու ձախ ինտրվյուներ տալ` Վանեցյանին մեղադրելով բոլոր հնարավոր մահացու մեղքերի մեջ։ «Մի գայթակղեք, միեւնույն է՝ չեմ պատասխանի»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: