կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-16 11:41
Աշխարհ

Զիմբաբվեն փղեր է վաճառում Չինաստանին և ԱՄԷ-ին

Զիմբաբվեն փղեր է վաճառում Չինաստանին և ԱՄԷ-ին

Զիմբաբվեն վեց տարվա ընթացքում մոտ 100 փիղ է վաճառել Չինաստանին և ԱՄԷ-ին մոտ 2,7 մլն դոլարով: Այս մասին հայտնում է AFP –ն` հղում անելով երկրի վայրի բնության գործակալության տարածած հայտարարությանը:

Ազգային պարկերի և վայրի բնության վարչության ներկայացուցիչ Թինաշե Ֆարավոն նշել է, որ Զիմբաբվեի արգելոցներում փղերն այնքան մեծաթիվ են, որ ներխուժում են բնակավայրեր, ոչնչացնում բուսականությունը և իսկական պատուհաս են տեղի բնակչության համար։ «Մենք հավատում ենք ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, դրա համար վաճառել ենք մի քանի փղեր՝ մյուսների մասին հոգ տանելու համար»,- ասել է նա:

Ըստ Ֆարավոյի` վերջին հինգ տարիների ընթացքում «մարդու և փղի ընդհարման պատճառով» զոհվել է 200 մարդ, միևնույն ժամանակահատվածում փղերը ոչնչացրել են 7000 հեկտար բերք։ Նրա հավաստմամբ` ազգային պարկերից դուրս բնական միջավայրը գտնվում է անմխիթար վիճակում կլիմայական փոփոխությունների պատճառով, պարբերական բնույթ կրող երաշտները մեծացնում են  բուսական հագեցածությունը ազգային պարկերում, ինչն էլ ստիպում է կենդանիներին կեր և ջուր փնտրել այնտեղ։

Zimbabwe Chronicle թերթի տվյալներով՝ 93 փիղ բարեհաջող տեղափոխվել է Չինաստան, ևս 4-ը՝ Դուբայ` 2012-2018 թվականներին։ Կենդանիները վաճառվել են 13 500-ից մինչև 41 500 ԱՄՆ դոլարով։