|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վենեսուելայում իշխանության փոփոխությունը ձեռնտու կլինի լատինաամերիկյան պետության խոշորագույն վարկատուներին` Չինաստանին և Ռուսաստանին: Այդ մասին Reuters-ի հետ զրույցում ասել է իրեն ժամանակավոր նախագահ հռչակած` ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն. հայտնում է РИА Новости-ն:
Նրա կարծիքով` ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն ունակ չէ պաշտպանել որևէ մեկի շահերը, ուստի չի կարող ձեռնտու լինել Մոսկվային և Պեկինին: Գուաիդոն վստահեցրել է, որ իշխանափոխության դեպքում կհաստատվի ցանկալի կայունությունը, և Վենեսուելան պատասխանատվությամբ կվերաբերվի իր արտաքին պարտքերին: