Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «խորհրդարանական ընտրություններում չնչին տոկոսներ վաստակած, չճանաչված «Քաղաքացիական որոշում» կուսակցությունը (որին, ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը դեբատների ժամանակ իր միակ հարցը տվեց, քաղաքագիտական նոնսենս էր` կայացած կուսակցությունների ներկայության պարագայում, արվեց հատուկ նպատակով) փորձում է ԲՀԿ-ն անկյուն քշել` քրեական գործեր «հարուցելով» Գագիկ Ծառուկյանի դեմ։
Ծառուկյանին մանդատից զրկելը, սակայն, ՔՈ-ի միակ իդեա-ֆիքսը չի լինելու. ասում են՝ նրանք էլի «արյուն են թողնելու» ԲՀԿ-ից։ Աբսուրդն այս ամենում այն է, որ «ՔՈ»-ի ակունքներում կանգնած է եղել (ըստ մամուլի) ոչ անհայտ ԲՀԿ ֆրակցիայի երբեմնի կարկառուն ներկայացուցիչ, Ծառուկյանով խորհրդարան մտած ՄԱԿ-իստ Գուրգեն Արսենյանը։
Ընդ որում, նրա ձեռքերով, ի շարս այլ խնդիրների. փորձ է արվում` ռուսական դաշտի ֆավորիտներից մեկին՝ Ծառուկյանին, խաղից հանել բոլոր առումներով»,- պնդում է «Իմ քայլի» աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: