Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելուց առաջ իշխանությունը, ըստ երեւույթին, մեկ հանգամանք հաշվի չի առել. ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը: «Իրատեսը» հարցն ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ի պատասխան ասացին, որ իրավակարգավորումների մասով այս պահին մեկնաբանություն չեն տալիս: Օրենսդրություն գրողների մտքի ծայրով երեւի անցած էլ չի լինի, որ Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին հեռացնելու համար օրերից մի օր հանրաքվե է անցկացվելու, ու հենց դա է պատճառը, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի «Հանրաքվեի չեղարկման» մասին դրույթներում նմանօրինակ իրավիճակի վերաբերյալ ոչինչ գտնել հնարավոր չէ:
Եթե սովորական ընտրությունների դեպքում՝ խորհրդարանական, ՏԻՄ եւ այլն, օրենքը սահմանում է, որ թեկնածուն ինքնաբացարկ կարող է ներկայացնել ընտրությունից տասն օր առաջ, ապա այս դեպքում որեւէ նորմ կամ տրամաբանություն չի գործում:
Եթե դատավորները մինչեւ փետրվարի 27-ն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի օրենքից, ապա հանրաքվեն չեղյալ կհայտարարվի: Բայց եթե դրանից հետո ՍԴ դատավորներն ուղղակի հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը, ապա հանրաքվեն պետք է տեղի ունենա: Իսկ թե ինչ տրամաբանությամբ, պատասխան ոչ ոք չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։